Ո՞վ է ձեր թշնամին
Մուշ, Մուշ, Մուշն անուշ:
Խմենք պաղ ջրերն անուշ:
Մեր պապերից մնաց հուշ,
Քո անունն են դրել Մուշ... :(
Խմենք պաղ ջրերն անուշ:
Մեր պապերից մնաց հուշ,
Քո անունն են դրել Մուշ... :(
Բա՛վ է հիշատակեք Երվանդունիների, Բագրատունիների, Մամիկոնյանների անունը;
Բա՛վ է աջ ու ձախ հիշատակեք մեր նահատակների անունները, ովքեր հերոսաբար ընկան կռվի դաշտում;
Բա՛վ է խոսեք Ծովից Ծով Հայաստանի մասին, եթե չեք կարողանում ձեր ազգակցի հետ կիսել թե իր ուրախությունը, թե իր վիշտը... Զգացե՞լ եք, որ մեր հասարակության զգալի զանգվածը տառապում է միմիայն ներքին թշնամիներ- դուշմաններ փնտրելով, բացահայտելով ու քննադատելով:
Կներե՛ք ինձ, օ՜ անթերի կուսակցամոլներ, որ ես հայրենասիրությունն ու ազգապաշտությունն այլ կերպ եմ հասկանում.... Ցավում եմ, որ սերնդեսերունդ մեր հասարակության մտածելակերպը զգալիորեն լճացել է, սակայն հակառակը պետք է լիներ... Յուրաքանչյուրի թշնամին առաջնահերթ հենց ինքն է... Մի՛ ծախեք ձեր հոգիները, սրբություններն ու արժանապատվությունը:
Ասում են, որ ձուկը գլխից է հոտում: Սակայն առանց առույգ պոչի էլ այն կխորտակվի...

Իմ թշնամին իմ պապերի օջախը ավիրողն է: Իմ թշնամին նա է, ով զավթեց ու արյունով հեղեղեց իմ պատմական հայրենիքը... Իսկ թե ո՞վ է ձեր թշնամին. պատասխանն էլ փնտրեք ինքներդ ձեր մեջ... Ես չեմ մոռանում, որ ես ՄՇԵՑԻ ԵՄ, ՄՇԵՑՈՒ ԹՈՌ, ԾՈՌ ՈՒ ԿՈՌ ԵՄ...
Комментарии
Отправить комментарий