Ինչո՞ւ սվաստիկա...
Սվաստիկայի մասին շատ է գրվել, գրվում ու պիտի շարունակվի գրվել, քանզի այն իր մեջ հավերժական խորհուրդների համակարգ է կրում: Մեր նպատակն արդեն գրված գիտական նյութերի քննարկումը չէ, առավել եւս հակառակվելը, որովհետեւ ուսումնասիրությունները, հետազոտությունները ճշմարիտ են հավանական լինելուհարթությամբ: Կեռխաչը հաճախ ”համարում” են նաեւ ”հավերժության” խորհրդանիշ: Սակայն հավերժությունն անսահման ժամանակն է եւ այդ խորհրդանիշը, կամա-ակամա վերաբերում է ինչ-որ ժամանակահատվածի: Մինչդեռ այն իր մեջ կրում է ժամանակը… Արիաները (Արիացիները) տարածվելով Նախահայրենիքից՝ Հայկական լեռնաշխարհից, իրենց հետ տարել են նաեւ շատ խորհուրդներ ու խորհրդանշաններ: Դիցուկ՝ Հնդկաստան էին բերել աշխարհաստեղծման սեփական իմաստասիրությունը: Չծավալվենք այդ իմաստասիրության ու գաղափարաբանության սահմաններում ձեռք բերված գիտություններում եւ գիտելիքներում. դա մեզ կհեռացնի մեր բուն նպատակից, պարզապես դիտարկենք Կեռխաչ-Սվաստիկան որպես խորհրդանիշ: Արիա իմաստունները, ովքեր Սանկհյայի եւ Յոգայի բարձրագույն գիտակներ էին եւ իրենք էլ Յոգի (հայերեն բառ է՝ Հոգի) էին կամ Սանկհյային նվիրված մարդիկ (այսօր՝ հնդարիականությունում պահպանված), Տիեզերքում տեսել էին եւ հիմա էլ տեսնողները տեսնում են էներգետիկ երկու հզոր աղբյուր:
1. Փուռուշա (նորից հայերեն բառ է. փուռ-ջերմություն + ու-շաղկապ + շա, – արեւ, լույս), արական սկզբունքներով, որ գոյություն ունի առանց պատճառի եւ հետեւանքի, տարածության եւ ժամանակի համար: 2. Պրակրիտի (նորից հայերեն բառ. պրակ-հատված + րիտի-կին, իգական իմաստ) իգական սկզբունքով, ստեղծողը նյութական աշխարհի, բայց այն ինչ ստեղծում է Պրակրիտին, բերում է Փուռուշայի մեջ, լիցքավորում է էներգիայով, ապա բաց թողնում դեպի Տիեզերական Գիտակցություն՝ Մհաթմա: Փուռուշան իր արական սկզբունքով, ինքը կարող է մտնել Պրակրիտիի մեջ, երբ ցանկանում է բազմապատկվել կամ որեւէ իմացություն նյութականացնել, ապա նորից բաց թողնել դեպի Տիեզերական Գիտակցություն: Նկարելով, քանդակելով, գրելով, պատմելով՝ Արիա իմաստուններն ու իմաստասերները ցույց են տվել էներգետիկ այդ հզոր հոսանքների շարժման ուղղությունը՝ մեկնելով Փուռուշայի եւ Պրակրիտի հանգույցները: Դրանք նման են շարժման մեջ կեռխաչի պտույտներին եւ, ի վերջո, բոլոր տիեզերական պտույտները պարուրաձեւ են եւ գործողության մեջ ստանում են կեռխաչային ձեւ…… Մտածելակերպի այս տարբերակով լուծվում է Հայկական ժայռապատկերներում հանդիպող Կեռխաչ-Սվաստիկայի ներքեւի թեւին եղած ելուստի առեղծվածը. դա Տիեզերական Գիտակցությունն է: Հիմա. Կեռխաչ-Սվաստիկան խորհրդանի՞շ է, թե՞ նշագիր: Այս պարագայում նշագիրը ավելի է մոտ ճշմարտությանը: Կարիք կա՞ արդյոք հիշեցնելու, որ հայկական ժայռապատկերներում հանդիպող կեռխաչերը 2-3 հազարամյակով մեծ են Հնդկաստանում, Եգիպտոսում, Հունաստանում, Պարսկաստանում եւ այլուր հանդիպող կեռխաչերից: Այսպիսով, հավերժությունը կարող է լինել Փուռուշայի եւ Պրակրիտիի մի հատկանիշը միայն… Սրբազան երդումը՝ դարերի պատգամ Սվաստիկա. սանսկրիտերեն ստուգաբանությամբ su եւ asti, նշանակում է՝ լավ լինել: Արտահայտում է նաեւ երջանկություն, բարեբախտություն: Այս երկու կողմից կազմված խաչը պատկանում է նախապատմական ժամանակներին: Վերը նշեցինք, որ կեռխաչը համարվում է հավերժության խորհրդանշանի նախատիպը՝ աջ եւ ձախ պտույտներով: Հայկական լեռնաշխարհում կեռխաչերը հանդիպում են դեռեւս հնագույն ժայռապատկերներում, այնուհետեւ, լինելով բրոնզեդարյան հիմնական զարդանախշերից, պատկերվել են զանազան առարկաներին (կավամաններ, բրոնզե գոտիներ, գնդասեղներ, դաշույններ եւ այլն), հաճախ պատրաստվել մեդալիոնների ձեւով (բրոնզից, ծարիրից)՝ որպես առանձին զարդ: Հետագայում ենթարկվելով ձեւափոխությունների՝ կեռխաչը ստացել է բարդ ձեւեր: Որոշ կեռխաչերի ծայրերը ծռված են մի քանի անգամ, երբեմն հանդիպում են եռաճանկ ու բազմաճանկ կեռխաչեր: Որոշների խաչաձեւման մասում պատկերված է սկավառակ կամ շրջանակ (Անիի պարիսպների վրա): Հայաստանում տարածված են հատկապես կեռխաչ, ճանկախաչ, խաչաթեւ, հավերժության նշան եւ այլ անվանումներով միոլոր, բազմոլոր խորհրդանշանները: Կեռխաչը խորհրդանշել է նաեւ արեւ, կրակ, կայծակ, կյանք, պտղաբերություն եւ ծննդաբերություն: Հատկապես արեւի խորհրդանշաններից մեկն է կեռխաչը, որի թեւերը ուղիղ անկյունով թեքվում են դեպի աջ կամ ձախ: Կեռխաչն իր ձեւերով անընդհատ շարժման տպավորություն է թողնում՝ խորհրդանշելով հենց արեւի շարժումը: Արեւապաշտ հայը արեւ է պատկերել ժայռերին, զենք ու զրահին, կենցաղային իրերին, զարդերին… Մեր նախնիները արեւը պատկերել են շրջանակի, խաչի, կեռխաչի, անիվի, պտտվող ճառագայթների, անգամ կենդանիների (առյուծ, ձի, խոյ) պատկերով: Արեւի պաշտամունքը շատ հազարամյակներ ուղեկցել է հայ ազգին. այն մեր հավատալիքների, հեքիաթների, ասացվածքների, հանելուկների, երգերի ու պարերի (շուրջպար), անվանումների մեջ է… Արեւը հայի համար նաեւ սրբազան երդում է (նաեւ՝ ծնողների արեւով երդվելը): Կեռխաչի հետ առնչվող վերլուծությունները նորից հիմնավորելով դրանց հայարիական ծագումը (Հայաստանի ժայռապատկերներում հայտնաբերվել են կեռխաչերի ամենահին օրինակները)՝ հավաստում են, որ Հիտլերը, Մուսոլինին եւ նացիստական ու ֆաշիստական այլեւայլ պարագլուխները իրապես չեն հասկացել կեռխաչի խորհուրդը եւ իրենց գործելակերպով միայն վարկաբեկել են այն: Սակայն, դա մեզ չի կարող պարտադրել հրաժարվելու հայոց հազարամյակների պատմությունից, նաեւ՝ տիեզերական խորիմաստ խորհուրդներից: Այսօրվա հայը պիտի գիտակցի, որ Կեռխաչ-Սվաստիկան հազարամյակների պատմություն ու հավերժախորհուրդ առաքելություն ունի եւ պիտի թոթափվի ”ֆաշիստական” համարվող սնոտիապաշտության հասնող սին վախից… Արարիչ Ար Աստծո, Արեւ-Աստծո, Արեւի տարածված խորհրդանիշեր են Խաչն ու Կեռխաչ-Սվաստիկան: Խաչը բաղկացած է հորիզոնական եւ ուղղահայաց մեկական գծերից, որոնք խաչաձեւվում են հիմնականում կենտրոնում: Կեռխաչը հիմքով նման է խաչին, սակայն թեւերի չորս ծայրերը ուղիղ անկյունով թեքվում են աջ կամ ձախ: Բացի կեռխաչի դասական այս ձեւից, որը շատ պարզ է ու գեղեցիկ, վերը նշեցինք, որ գոյություն ունեն նաեւ եռաթեւ, բազմաթեւ, կորածայր, միոլոր, բազմոլոր եւ այլ ձեւի կեռխաչեր: Կեռխաչը տարբեր ժողովուրդների մոտ, հավանաբար, տարբեր անվանումներ է ունեցել, սակայն 19-րդ դարի վերջերից տարածվում է սանսկրիտ ”Սվաստիկա” անվանումը: Այս երկու կողմից կազմված խաչը պատկանում է նախապատմական ժամանակներին: Ինչպես վերը նշեցինք, մեր լեռնաշխարհում կեռխաչերը հանդիպում են դեռեւս հնագույն ժայռապատկերներում, իսկ ներկայիս ՀՀ-ում կան եւ՛ աջ թեքումով, եւ՛ ձախ թեքումով կեռխաչեր, որոնք մեծ քանակությամբ պատկերված են Գեղամա եւ Սյունյաց լեռներին պեղումների ժամանակ հայտնաբերված զենք-զրահին, զարդերին, պաշտամունքային ու կենցաղային իրերին, որոնք թվագրվում են մ.թ.ա. 7-3-րդ հազարամյակներով: Կեռխաչի նկատմամբ միշտ մեծ հետաքրքրություն է եղել աշխարհում: Բազմաթիվ գիտնականներ եւ ուսումնասիրողներ (Յ. դը Մորգան, Մուրիե, Լիտտրե, Դիվմուրտիե, Մ. Մյուլլեր) զբաղվել են Կեռխաչ-Սվաստիկայի առեղծվածով: Նրանք փորձել են պատասխանել, թե ի՞նչ է նշանակում կեռխաչի աջ թեքումը, ի՞նչ՝ ձախ թեքումը, ի՞նչ՝ ”սվաստիկա” բառը, ինչպե՞ս կարելի է այն բացատրել եւ այլն: Տարածված կարծիքներից մեկի համաձայն, կեռխաչի (նաեւ՝ խաչի) հիմքի հորիզոնական գիծը նյութական աշխարհն է, իսկ ուղղահայացը՝ ոգեղեն, տիեզերական աշխարհը: Խաչաձեւվող այս պատկերում խաչաձեւվում են նյութն ու ոգին: Կեռխաչի աջ թեքված չորս ծայրերը՝ ըստ ջայնիզմի հետեւորդ հնդիկ մի վարդապետի, նյութական տիեզերքում հոգիների գոյության չորս աստիճաններն են ցույց տալիս: Դրանք են՝ ա. նախասկզբնական, ստորին շրջան, բ. երկրային կյանք, բուսական եւ կենդանական վիճակ, գ. մարդկային վիճակ եւ դ. երկնային կյանք: Այս բոլոր աստիճանավորումները նյութի ու ոգու միակցումներն են տարբեր վիճակներում: Ուսումնասիրողների շրջանում տարածված է նաեւ այն տեսակետը, որ աջ թեքվող սվաստիկան կյանքի ու հավերժության խորհրդանիշն է, իսկ ձախ թեքվողը՝ մահվանը (ի վերջո գաղափարը նույնն է՝ կլինի կյանքից՝ մահ-կյանք, թե մահից՝ կյանք-մահ-կյանք, դա հավերժական պտույտ է): Այս դեպքում հիշենք, որ հայոց ժողովրդական հավատալիքներում (նաեւ այլ ժողովուրդների մոտ) աջը միշտ համարվել է հաջողության նշան, իսկ ձախը՝ անհաջողության: Մեկ այլ տեսակետի համաձայն, աջ թեքվող սվաստիկան արական իմաստ ունի, իսկ ձախ թեքվողը՝ իգական եւ այլն: Կեռխաչի առեղծվածով զբաղվող գիտնականները համակարծիք են մեկ հարցում, այն է. դա արեւապաշտ արիական ցեղի խորհրդանիշն է եւ տարածվել է այդ ցեղի տարածման հետ: 20-րդ դարի երկրորդ կեսին առաջ քաշվեցին նոր տեսակետներ հնդեվրոպացիների նախնիների՝ արիական ցեղերի Նախահայրենիքի, նրանց ստեղծած քաղաքակրթության, մշակույթի եւ այլ հարցերի մասին: Վերանայվեցին ու նորովի մեկնաբանվեցին շատ տեսակետներ: Փորձենք նորովի մեկնաբանել նաեւ ”սվաստիկա” բառի իմաստը: Դիմենք արիական ցեղերի պահպանված հնագույն գրավոր աղբյուրներին՝ հնդարիական վեդաներին եւ արիա-իրանական ”Ավեստային”: Հին հնդկական վեդայական գրականությունում (սանսկրիտ) հանդիպում են svar, suar բառերը՝ ”արեւ, լույս, փայլ, ցոլք” իմաստներով (հմմ. ռուսերեն րՉպՑ-”լույս” բառը): ”Ավեստայում” հանդիպում է hvar բառը՝ ”արեւ, արեւի լույս” իմաստով: Հնդեվրոպական ”աստ, ազդ” բառարմատները ”ուժ, զորություն” իմաստն ունեն (հմմ. հայերեն աստիած, աստված բառը), իսկ ուժ, զորություն աստվածներն ունեն: Նկատում ենք, որ սվաստիկա բառը բաղկացած է svar, suar ”արեւ, լույս, փայլուն” եւ asti ”աստիած” բաղադրիչներից: Հետեւաբար, սվաստիկան ”արեւի, լույսի աստված” իմաստն ունի, կա-ն մասնիկ է (մեկնաբանությունները՝ Անժելա Տերյանի): 19-րդ դարի վերջերից Հայկական լեռնաշխարհում կատարվում են հնագիտական պեղումներ (Ռեսլեր, Ն. Մառ, Յ. դը Մորգան, Է. Շանտր, Խ. Սամվելյան), որոնց արդյունքում հայտնաբերվում են բազմաթիվ իրեր կեռխաչի (նաեւ խաչի) պատկերով: Հնագիտական նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ կեռխաչը սիրված խորհրդանիշ է եղել հատկապես հայ ռազմիկների համար, քանի որ այն մեծ քանակությամբ պատկերված է հայ առաջնորդների եւ ռազմիկների պեղված դամբարաններից (Լոռի-Բերդ, Շիրակ, Իջեւան) հայտնաբերված զենք-զրահին ու հանդերձանքին: Դրանք դաշույններ են, սրեր, սրի պատյաններ, ճակատակալներ, ճարմանդներ, կրծքի վրա ամրացվող վահանակ-սկավառակներ, կոճակներ, մարտական սակրեր, գոտիներ, զրահի բեկորներ եւ այլն: Հանդիպում են նաեւ խաչի ու կեռխաչի միացյալ պատկերներով իրեր: Կեռխաչը բազմապիսի ձեւերով ու զգալի քանակությամբ պատկերված է նաեւ զարդերին, խեցեղենին, աղորիքներին ու կենցաղային այլ իրերին: Կեռխաչի պատկերով հնագույն խեցանոթը հայտնաբերվել է Շենգավիթում (մ.թ.ա. 4-րդ հազ.): Խեցեղենի մեջ հանդիպում են այնպիսի նմուշներ, որոնց վրա կեռխաչը պատկերված է հատակին, արտաքին մասում: Հանդիպում են նաեւ երկճյուղ ու եռաճյուղ թեքումներով կեռխաչեր: Այդպիսի խեցանոթներ հայտնաբերվել են Արթիկից, Քարաշամբից, Վանաձորից եւ այլ հնավայրերից: Կեռխաչի պատկերով մեծ քանակությամբ զարդեր են հայտնաբերվել Վանաձորում (Թագավորանիստ), Լոռի-Բերդում, Իջեւանում, Արթիկում, Շամխորում (Գարդման) եւ այլ վայրերում կատարված պեղումների ժամանակ: Դրանք բրոնզե ու ծարիրե կախազարդեր են, ուլունքներ, կոճակներ եւ այլն: Հյուսիսային Միջագետքում՝ Սամարրայում եւս հայտնաբերվել են կեռխաչի պատկերներ (մ.թ.ա. 5-րդ հազ. Հասունյան մշակույթ), սակայն դրանք տարբերվում են կեռխաչի դասական ձեւերից: Ի դեպ, Հասունյան (նաեւ Հալաֆ-Հասունյան) մշակույթի ստեղծման հայրենիքը Հայկական լեռնաշխարհի հարավային մասն ու Հյուսիսային Միջագետքն են, եւ այս մշակույթի ստեղծման ակունքներում Հայկական լեռնաշխարհի բնիկներն են՝ հայկական-արիական ցեղերը՝ հայ-արմենները: Կեռխաչի պատկերով գտածոներ են հայտաբերվել նաեւ Հնդկաստանում, Իրանում, Հունաստանում, որոնք թվագրվում են մ.թ.ա. 2-1 հազարամյակներով: Այս գտածոները եւս վերագրվում են արիական ցեղերին, ովքեր դուրս գալով Նախահայրենիքից, հայտնվել էին այդ եւ այլ տարածքներում: 301թ. Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո հայ վարպետները շարունակել են կեռխաչն օգտագործել որպես խորհրդանիշ եւ զարդանախշ՝ պատկերելով այն Անիի պարիսպներին, Դվինի եկեղեցիներին, միջնադարյան ձեռագիր մատյաններին (Ախթամարի 12-րդ դարի մի ավետարան, Մարկոսի Ավետարանի անվանաթերթը՝ 1378թ.), նաեւ խեցեղենին, գորգերին, կարպետներին, հագուստներին եւ այլն: Եվ ուրեմն՝ Արեւի, Լույսի, Բարու ու Հավերժության խորհրդանիշ կեռխաչը ստեղծվել է հնդեվրոպացիների նախնիների՝ արիական ցեղի բնօրրանում՝ Հայկական լեռնաշխարհում եւ, իբրեւ տիեզերական խորհրդանիշ, հազարամյակներ շարունակ մշակութային արժեքներին պատկերվել ու պահպանվել է արիական ցեղի անմիջական ժառանգների՝ հայ-արմենների կողմից… Կրկին անդրադառնալով կեռխաչի պատմությանը երկրորդ համաշխարհային պատերազմում, նշենք, որ մարդկության մի ստվար մաս այսօր էլ անվստահությամբ ու անբարյացակամությամբ է նայում կեռխաչին՝ չխորանալով դրա իմաստի եւ այն իմաստազրկողների՝ կեռխաչի անիմաստ գործածության մեջ: Կեռխաչը շարունակում է մնալ ֆաշիստների առաջ քաշած ոչ մարդասիրական գաղափարների խորհրդանիշ, մինչդեռ դրական լիցքերով խորհրդանիշ է եւ կապ չունի մի խումբ մարդկանց իրականացրած հանցագործությունների հետ: Կեռխաչը պետք է մաքրվի եւ աշխարհի ու մարդկանց կողմից կրկին ընկալվի այնպես, ինչպես մեր արեւապաշտ նախնիները՝ հայ-արմեններն են այն ընկալել, ընդունել ու պահպանել հազարամյակներ շարունակ: Այո՛, դարեր շարունակ եղծվել է շատ բան, այդ թվում եւ մեր շատ խորհրդանիշեր, որոնց վերաարժեւորումը մեր պարտականությունն է: Հաճախ մեր թշնամիները միտումնավոր են վարկաբեկել դրանք, նույնիսկ սեփականացրել են, որպեսզի մենք հրաժարվենք դրանցից (դիցուկ՝ այսօր Ադրբեջանը սեփականացրել է հայոց ութաթեւ աստղը՝ դարձնելով պետական խորհրդանիշ, զարմանալի չէ՞, որ լուսնակրոն թուրք-ազերին պաշտում է արեւակրոն աստղը), ուստի մենք պիտի առաջնորդվենք իմաստությամբ ու ճշմարտությամբ, այլ ոչ թե զգացմունքով ու կուրորեն...

Комментарии
Отправить комментарий