Մեր Զինված Ուժերը 20 տարեկան են


Շնորհավորում եմ մեր Զինված Ուժերին 20-րդ տարեդարձի կապակցությամբ:
Արցախում նահատակված հայորդիներ, դուք չմահացաք, դուք անմահացաք, արյունով ստորագրելով պատմության մեջ: Եվ տա Աստված որ մենք, մեր զավակները կարողանանք վառ պահել ձեր հիշատակը:
Շնորհավորում եմ մեր հերոսներին: Յուրաքանչյուրս ունենք մեր հերոսը, ինձ համար իմ հայրն է, ով կանգնած էր կազմավորման ակունքներում և Արցախում, և այժմ էլ ուսադիր է կրում, թող և այլ ուժային կառույցում: Պապ ջան, քո գլխավորությամբ բոլորիս շնորհավորում եմ այս օրվա կապակցությամբ: Պատիվ ունեմ ապրելու դարավոր պատմություն ունեցող, բայց նորաստեղծ պետությունում և ունենալ նորաստեղծ, բայց հզոր բանակ: 20 տարին շատ քիչ է պետության համար: Եվ պատիվ եմ ունեցել ծառայելու հանուն հայրենիքիս, հանուն իմ սրբազան հողի, հանուն ծնողներիս, հանուն իմ մաքրության: Թող այլևս զենք բարձրացնելու կարիք չլինի: Սահմանում կանգնած տղերք ջան, հոգով սրտով ձեր կողքին եմ, ձեր շնորհիվ եմ հիմա հանգիստ պառկում քնելու: Վստահ եղեք, որ թե հարկն լինի, անկասկած մինչև արյանս վերջին կաթիլը ձեր կողքին եմ, քանզի արժանի հոր արժանի զավակ եմ... Շնորհավորում եմ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ինչո՞ւ սվաստիկա...

Անդրադառնանք կյանքի խոսքին, իսկ ավելի ճիշտ այդ կառույցի առաջնորդ Արթուր Սիմոնյանին…

Վահան Տերյան