Սևանում կոկորդիլոսներ են լինելո՞ւ

 Աչքովս "Սևանի ափին նուդիստական լողափներ կկառուցվե՞ն" վերնագրով մի հոդված ընկավ, որը զետեղված էր yellownews.am կայքում: Ասեմ, որ yellownes-ի ձեռագիրն անփոփոխ է:
Հոդվածը ամբողջությամբ կարդացի և առաջարկում եմ, որ հաջորդ անգամ զետեղեն այս մեկը.
Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ շուտով Սևանա լճում բաց կթողնվեն Եգիպտոսից արտագաղթաց կոկորդիլոսները: Մենք զանգեցինք Բնապահպանության նախարարություն, 

սակայն մեր զանգին պատասխանեց կոկորդիլոսը: Եվ, քանի որ մենք չունեինք եգիպտական կոկորդիլոսների սլենգին տիրապետող թարգմանիչ, մենք չպարզեցինք թե ո՞վ է այս համարձակ նախագծի հեղինակը և արդյո՞ք կոկորդիլոսներին բաց թողնելը կտա սպասված արդյունքն ու եկամուտը: Այո՛, դեռևս անհնար է ասել:

Հոդվածի հղումը՝ http://www.yellownews.am/%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80/sevan-3/

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ինչո՞ւ սվաստիկա...

Անդրադառնանք կյանքի խոսքին, իսկ ավելի ճիշտ այդ կառույցի առաջնորդ Արթուր Սիմոնյանին…

Վահան Տերյան