Անդրադառնանք կյանքի խոսքին, իսկ ավելի ճիշտ այդ կառույցի առաջնորդ Արթուր Սիմոնյանին…



Օրերս մի հարցադրում զետեղեցի facebook.com սոցիալական կայքում. <<Կյանքի խոսք – աղանդ թե քրիստոնյա, ավետարանական եկեղեցի?>> Եվ պարզապես զարմացած էի, երբ այն դարձավ մի ահռելի զանգվածի համար  քննարկան առարկա: Արդյունքում  1123 մարդ ասաց, որ այն աղանդ է, իսկ 1181-ը՝ ավետարանական եկեղեցի: Այսինքն 2304  հոգի ասաց, որ այն աղանդ է: Քանի որ առհասարակ Առաքելական, Ուղղափառ ուԿաթոլիկական եկեղեցու հետևորդների կողմից ավետարանական եկեղեցին միշտ դիտարկվել է իբրև աղանդ: Եվ դա արդար է, և չի կարելի նման կառույցները եկեղեցի անվանել:  Ակնհայտ է, որ դրանք փող աշխատելու կամ լվանալու միջոց են: Անխոս, յուրաքանչյուրն ունի իր խոսքի և կարծիքի իրավունքը եվ ստորև գրվածը յուրաքանյուրն յուրովի կմեկնաբանի: Ինչի համար ես էլ ավելի ուրախ կլինեմ: Քանի որ, ցավոք սրտի, այսօրվա հասարակության մեջ հավատքը ամրապնդման կարիք ունի, ինչպես նաև կեղծ ՛՛հավատքից՛՛ հարկավոր է ետ բերել մարդկանց:

            Անդրադառնանք կյանքի խոսքին, իսկ ավելի ճիշտ այդ կառույցի առաջնորդ Արթուր Սիմոնյանին:  Երևի շատ-շատերը ուսումնասիրել են այդ մարդու կենսագրությունը: Դրա համար չեմ ուզում անդրադառնալ այդ հատվածին: Մարդ ես, ամեն բան էլ կարող է լինել, մարդը ապաշխարել է… խնդիր չկա: Այո, նա հաճախակի շատ խելացի մտքեր է արտահայտում, հետո ինչ, որ անցյալի մեծերից գողացվածը ներկայացվում է իբրև սեփականը: Դա էլ է նորմալ, չէ որ եթե ուսումնասիրենք պատմությունը, ապա կհանգենք այն եզրահանգմանը, որ դարեր շարունակ փիլիսոփաները  մեկը մյուսի ձեռագրերն են օգտագործել և ստեղծել սեփականը: Սակայն աննորմալ է այն, որ այս մարդը ասենք կարող է ՌԴ-ում ապրող իր ՛՛կոլլեգային՛՛ 4 մլն USD արժողությամբ ձի նվիրել: Բա իր կառույցի կուրացած հետևորդներից մեկը չեղա՞վ, որ հարցնի. <<Արթուր ջան, Սիմոնյան ջան, սուրբ ջան, բա քեզ որտեղի՞ց ետքան փողը՛՛ : Դե ինքն էլ կասեր, որ կամ բարեգործություններից է, կամ  հավատացյալների կողմից նվեր, կամ անձնական ՛՛զապասներից՛՛, կամ, կամ, կամ… Էլի նորմալ է, խնդիր չկա, իր գործն է: Բա այդ պարագայում նենց մեկը չգտնվե՞ց, որ հարցնի. <<Սուրբ ջան, բա որ ետքան փողով ձի կարայր առնեյր, բա խի՞ դրա փոխարեն են անօթևանին չօգնեցիր կամ են սոված երեխուն խի՞ հաց չտվեցիր, կամ են կռված ու ինվալիդ դարձած տղուն խի՞ չօգնեցիր…>>:  Խիերը շատ-շատ են: Ինչո՞ւ այդ հարցի շուրջ չեք մտածել: Անշուշտ, չեմ հերքում, որ իր կառույցում քիչ չեն իսկապես լավ մարդիկ, որոնք իսկապես ամբողջ սրտով հավատում եմ մեր Աստծուն, սակայն իրեն ես ինձ պարզապես թույլ չեմ տա անվանելու առաջնորդ, սուրբ և արդար մարդ:
            Հիմա անդրադառնամ եկեղեցուս: Անխոս, մեր Սուրբ հայրերի ճնշող մեծամասնությունը իսկապես  ի սրտե քարոզում են մեր Տիրոջ խոսքը և առաջնորդվում միմիայն Սուրբ Գրքի օրենքներով: Ես խոնարհվում եմ իրենց սուրբ գործի առջև: Սակայն այսօր կան սուբյեկտներ, որոնք հոգևորական են ձևանում, սակայն դա ամենևին այդպես չէ: Ինձ համար աղանդավոր է այն հոգևորականը, ով մատաղի աղը չի օրհնում միայն նրա համար, որ դիմացինը գումար չի կարող տալ, ինձ համար աղանդավոր է այն հոգևորականը, ով կարող է եկեղեցու, Աստծո տան պատին նման միտք արտահայտող թղթեր փակցնել (նայել նկարը): Այ նման հոգևորականները իմ աչքերում ոչմի ձև չեն տարբերվում ոչ Սիմոնյանից, ոչ աղանդներից, ոչ Սատանայից, ոչ էլ դժոխքում  տառապող մեղավոր հոգուց… Քրիստոսը Երուսաղեմ ոչ Porsche Cayenne-ով մտավ, ոչ էլ Mercedes s500-ով…
            Տիրոջ տունը ամենուր է, և Տիրոջը աղոթելու համար ինձ միջնորդ հարկավոր չէ: Գիտեք, Աստվածաշունչը պարզապես կարդալով կամ անգիր անելով չեն քրիստոնյա դառնում: Իմաստը՞, եթե 10 րոպե հետո շնանալու ես: Տերը բոլորիս մի մեծ հարստություն է ընձեռել՝ ընտրելու իրավունքը, ապա փորձենք ընտրել ճիշտ ուղին: Շնորհակալություն:

Հ.Գ. Ես քրիստոնյա եմ և վերոգրյալը իմ սուբյեկտիվ կարծիքն է: Եվ թե մեղք գործեցի, ապա թող ըստ արժանս պատժվեմ Տիրոջ կողմից:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ինչո՞ւ սվաստիկա...

Վահան Տերյան