Մտածենք Մաշտոցի պողոտայի մասին, սակայն չկորցնենք արժանապատվությունը...
Օգոստոս 2012 (Մարգարյան հիվանդանոցի դիմացի այգի) |
Դե բնական է՝ նախընտրական ենք մտնում: Եվս մեկ անգամ լինենք օբյեկտիվ՝ քաղաքային իշխանությունը սատարում է մի կուսակցության, իսկ շարժումները՝ մի քանի այլ: Նորմալ է... Ֆակտ երևում է, որ միակ նպատակը դա նախընտրականում թուլացնել հակարակորդին, համոզելով հասարակ շարքային քաղաքացուն, որ այդ նախաձեռնությունը ի բարգավաճում քաղաքի է արվում: Շարքային քաղաքացին էլ, ունենալով սուբյեկտիվ շահ կամ պարզապես լինելով ագրեսիվ և միամիտ, ում ժամանակի ընթացքում շատ են տրամադրել իշխանության դեմ, ևս մեկ անգամ առիթ է ստեղծվում սխալ ուղղու վրա փորձել ինքնահաստատվել, ձեռի հետ էլ ժամ մեռցնել: Այդ ամենինչը ֆակտ զռում է: Սակայն մեկ է անհասկանալի է դառնում այն, թե աղանդավորների և օտարեկրյա ներկայացուցիչների սուբյեկտիվ շահը որն է այդ պարագայում, հատկապես երբ նրանք առանց քողարկվելու հրապարակային ելույթներ են ունենում: Կարծում եմ, որ դա մեծ վրիպում է իրենց կողմից, սխալ ռազմավարություն է՝ պետք չի ՛՛պալիտ ըլնել՛՛: Կամ շոու-բիզ կոչեցյալից երկուսի զրույցը ներկայացնեմ, ներեցեք, բայց անունները չեմ տա. <<Լսի, արի իջնենք Մաշտոց, լավ ռասկռուտկի տեղա: Համ լավ պռացվետ կլինենք, համ էլ ժողովրդի մեջ կասեն, որ քաղաքի մասին ենք մտածում: Բոմբ ՊՌա>> : Կասեք հորինեցի սա, սակայն ցավոք սրտի դա հենց այդպես էլ եղել է: Պարզապես միակողմանի են մտածում մարդիք:
Հ.Գ. Ոնց են կարում ժողովրդին կուրացնել և կտավատ անել, մալադեց...
Հ.Գ.Գ. Մտածենք Մաշտոցի պողոտայի մասին, սակայն չկորցնենք արժանապատվությունը...
Комментарии
Отправить комментарий