Տնտեսական գլոբալացում
Եթե վերցնենք աշխարհի ինտեգրումը որպես ամբողջություն՝ մասնավորապես տնտեսական գլոբալացման և կապիտալիզմի «ազատ շուկայի» միֆիկական հատկությունները, ապա կհասկանանք, որ այն իրենից ներկայացնում է ոչ ավել, ոչ պակաս, քան «կայսրություն»... Քչերը կարող են խուսափել Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի կամ Համաշխարհային առևտրի կազմակերպության արբիտրաժի «կառուցվածքային փոփոխություններից» և «պայմաններից»: Տեղ-տեղ թերի, բայց հենց այդ միջազգային կազմակերպություններն են բնորոշում տնտեսական գլոբալացումը:
Մոլորակի վրա կա 7 մլրդ. բնակչություն՝ 6 մլրդ. 930 մլն. տնտեսական ստրուկ և 70 մլն. իշխող կազմ (բնակչության 1%):
Կարծում եմ, որ այսօր չկա այդպիսի մի պետություն (չմոռանամ նշել, որ Հայաստանն էլ), որը պարտք չէ Համաշխարհային բանկին կամ ԱՄՆ-ին. տարբերություն չեմ տեսնում, քանի որ ԱՄՆ-ն, լինելով այդ բանկի առաջատար ներդրողը, իրավունք ունի բանկի գործարքների հետ կապված որոշումներ կայացնել:
Մի քանի տասնյակ տարի կամ հարյուրամյակ հետո կունենանք մի Երկիր, որի վրա կիշխի ոչ թե մարդկային սուտը, այլ ազատ, անկախ տնտեսական գոտին կամ ավելի հստակ՝ տնտեսական ստրկությունը:
Այսպիսով կարող ենք գալ այն եզրահանգմանը, որ ինչ էլ տեղի ունենա մոլորակի վրա, կբխի ԱՄՆ կամ Միացյալ Նահանգների Դաշնային պահուստային բանկի շահերից: Լինի դա պատերազմ, հեղափոխություն, թե որևիցե պետության ղեկավարի հանկարծամահ լինելը՝ տարբերություն չկա…
Հ.Գ. Սա պարզապես իմ սուբյետիվ կարծիքն է, որը կարող է չհամընկնել հանրային կարծիքի հետ:
Աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/62282/

Комментарии
Отправить комментарий