Մուշ, Մուշ, Մուշն անուշ: Խմենք պաղ ջրերն անուշ: Մեր պապերից մնաց հուշ, Քո անունն են դրել Մուշ... :( Բա՛վ է հիշատակեք Երվանդունիների, Բագրատունիների, Մամիկոնյանների անունը; Բա՛վ է աջ ու ձախ հիշատակեք մեր նահատակների անունները, ովքեր հերոսաբար ընկան կռվի դաշտում; Բա՛վ է խոսեք Ծովից Ծով Հայաստանի մասին, եթե չեք կարողանում ձեր ազգակցի հետ կիսել թե իր ուրախությունը, թե իր վիշտը... Զգացե՞լ եք, որ մեր հասարակության զգալի զանգվածը տառապում է միմիայն ներքին թշնամիներ- դուշմաններ փնտրելով, բացահայտելով ու քննադատելով: Կներե՛ք ինձ, օ՜ անթերի կուսակցամոլներ, որ ես հայրենասիրությունն ու ազգապաշտությունն այլ կերպ եմ հասկանում.... Ցավում եմ, որ սերնդեսերունդ մեր հասարակության մտածելակերպը զգալիորեն լճացել է, սակայն հակառակը պետք է լիներ... Յուրաքանչյուրի թշնամին առաջնահերթ հենց ինքն է... Մի՛ ծախեք ձեր հոգիները, սրբություններն ու արժանապատվությունը: Ասում են, որ ձուկը գլխից է հոտում: Սակայն առանց առույգ պոչի էլ այն կխորտակվի... Իմ թշնամին իմ պապերի օջախը ավիրողն է: Իմ թշնամին նա է, ով