Անդրադառնանք կյանքի խոսքին, իսկ ավելի ճիշտ այդ կառույցի առաջնորդ Արթուր Սիմոնյանին…
Օրերս մի հարցադրում զետեղեցի facebook.com սոցիալական կայքում. <<Կյանքի խոսք – աղանդ թե քրիստոնյա, ավետարանական եկեղեցի?>> Եվ պարզապես զարմացած էի, երբ այն դարձավ մի ահռելի զանգվածի համար քննարկան առարկա: Արդյունքում 1123 մարդ ասաց, որ այն աղանդ է, իսկ 1181-ը՝ ավետարանական եկեղեցի: Այսինքն 2304 հոգի ասաց, որ այն աղանդ է: Քանի որ առհասարակ Առաքելական, Ուղղափառ ուԿաթոլիկական եկեղեցու հետևորդների կողմից ավետարանական եկեղեցին միշտ դիտարկվել է իբրև աղանդ: Եվ դա արդար է, և չի կարելի նման կառույցները եկեղեցի անվանել: Ակնհայտ է, որ դրանք փող աշխատելու կամ լվանալու միջոց են: Անխոս, յուրաքանչյուրն ունի իր խոսքի և կարծիքի իրավունքը եվ ստորև գրվածը յուրաքանյուրն յուրովի կմեկնաբանի: Ինչի համար ես էլ ավելի ուրախ կլինեմ: Քանի որ, ցավոք սրտի, այսօրվա հասարակության մեջ հավատքը ամրապնդման կարիք ունի, ինչպես նաև կեղծ ՛՛հավատքից՛՛ հարկավոր է ետ բերել մարդկանց: