Сообщения

Сообщения за январь, 2012

Մեր Զինված Ուժերը 20 տարեկան են

Изображение
Շնորհավորում եմ մեր Զինված Ուժերին 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Արցախում նահատակված հայորդիներ, դուք չմահացաք, դուք անմահացաք, արյունով ստորագրելով պատմության մեջ: Եվ տա Աստված որ մենք, մեր զավակները կարողանանք վառ պահել ձեր հիշատակը: Շնորհավորում եմ մեր հերոսներին: Յուրաքանչյուրս ունենք մեր հերոսը, ինձ համար իմ հայրն է, ով կանգնած էր կազմավորման ակունքներում և Արցախում, և այժմ էլ ուսադիր է կրում, թող և այլ ուժային կառույցում: Պապ ջան, քո գլխավորությամբ բոլորիս շնորհավորում եմ այս օրվա կապակցությամբ: Պատիվ ունեմ ապրելու դարավոր պատմություն ունեցող, բայց նորաստեղծ պետությունում և ունենալ նորաստեղծ, բայց հզոր բանակ: 20 տարին շատ քիչ է պետության համար: Եվ պատիվ եմ ունեցել ծառայելու հանուն հայրենիքիս, հանուն իմ սրբազան հողի, հանուն ծնողներիս, հանուն իմ մաքրության: Թող այլևս զենք բարձրացնելու կարիք չլինի: Սահմանում կանգնած տղերք ջան, հոգով սրտով ձեր կողքին եմ, ձեր շնորհիվ եմ հիմա հանգիստ պառկում քնելու: Վստահ եղեք, որ թե հարկն լինի, անկասկած մինչև արյանս վերջին կաթիլը ձեր կողքին եմ,

Վահան Տերյան

Изображение
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Վահան Տերյան 1885-1920 Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։ 1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների "Մթնշաղի անուրջներ" ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բ